00:00:00

Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը հետաձգվեց

22:36, 27 նոյեմբեր 2018 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը հետաձգվեց: Այն կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին: Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց,  որ մեկ ժամվա ընթացքում չեն հասցրել գրել դատավորին ինքաբացարկ հայտնելու միջնորդությունը, ինչի պատճառով էլ բողոքի քննությունը հետաձգվել է: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության: Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր