00:00:00

Հովհաննես Թադեւոսյանը` «Ձեռնարկատիրական գործունեության եւ սպառողների հարցերով» հանձնաժողովի նախագահ

22:09, 27 նոյեմբեր 2018

Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի «Ձեռնարկատիրական գործունեության եւ սպառողների հարցերով» հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մասիս տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանը։ Այս մասին,  Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը։ Նրա խոսքով հանձնաժողովն ունի  72 անդամ։ Այսօրվա նիստին ներկա են եղել 64-ը, իսկ քվեարկությանը մասնակցել է 62-ը։ «Ձեռնարկատիրական գործունեության եւ սպառողների հարցերով» հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել էր չորս հոգի։ Ձայների ճնշող մեծամասնությամբ նախագահ է ընտրվել Հովհաննես Թադեւոսյանը։ Մասնավորապես նա ստացել է 51, Աշոտ Միրզոյանը եւ Արշակ Սադոյանը հինգական ձայներ, իսկ Ավագ Հակոբյանը մեկ ձայն։ Նշենք, որ այս հանձնաժողովողը նոր է  ձեւավորվել եւ զբաղվելու է ձեռնարկատերերի եւ սպառողների շահերի պաշտպանությամբ։  Հանձնաժողովի նորընտիր նախագահը նշել է, որ խիստ կարեւոր է, որ   ՓՄՁ-ները կենտրոնացված չլինեն միայն Երեւանում, այլ գործունեություն ծավալեն նաեւ մարզերում։ Irakanum.am-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր