00:00:00

Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորին ինքնաբացարկ են հայտնում

21:28, 27 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվել է. պաշտպանները  ժամանակ են խնդրել դատարանից՝ նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։ Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել, սակայն չմանրամասնեց, թե ինչ հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին։ Դատական նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 27 - ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը: Նշենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր