00:00:00

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Դավիթ Շահնազարյանին (տեսանյութ)

20:05, 27 նոյեմբեր 2018

ՀՀ ոչ մի ղեկավար եւ իշխանություն չի կարող լուծել Արցախի հարցը, որովհետեւ Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է։ Այս մասին, այսօր Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, թե որպես ՀՀ իշխանություն կարող է հանդես գալ միայն ՀՀ-ի անունից, իսկ Արցախի հարցում՝ Արցախի իշխանությունները։ Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը: «Սերժական Դավիթ Շահնազարյանն ասել է, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն անել, որովհետև ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում: Բայց ես ուզում եմ, որ մենք էդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերի վրա: Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է հստակ հետևյալը՝ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է: Եվ եթե կլինի ԼՂ հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ես կգամ և այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, իսկ ժողովուրդը կորոշի՝ ընդունի այդ առաջարկը, թե ոչ»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանն ասաց, որ Շահնազարյանը ՀՀԿ երիտթևից է, նոր է ընդգրկվել ՀՀԿ շարքերը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/188943872054871/?__xts__[0]=68.ARB4uDzqiGr06BHsG_HVIs-FoGhJIesdWnw-2SMWR3hDeGxIN8EpeWxtuEJLMTyxhJJccM2nQxIA9mqmxJEELG1LnnHxPsHNFaMv2BuRBX10hv6vWL-dUCzQz1dmRplpkxtmYbA4MnqQ3e1XGWu7KI1zO6xJXvmMqSSLr4v2oXU1LxKdALdm8pRYRE2BoMSX0GiE1tgEHdNUwh8ZYgMmV_2H2gTFcxg0ULe0JG4VcGbXJmamb3J1JYTup_1Vsne2Nmqj57JFT-H3bFoj6ofhE2iCOnkKrHX6buOiI4EKlgCRihaKIpNUCZP2LWp9NA2AMU0qRN8M04bERpqAkw&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր