00:00:00

Վերաքննիչը կրկին քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը. նա ներկա է նիստին. ուղիղ

19:18, 27 նոյեմբեր 2018 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է գլխավոր դատախազի բողոքը եւ մերժվել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր