00:00:00

Օլիգարխների դղյակները չեն քանդում, ուժը պատեց միջին բիզնեսի վրա. Ստեփան Գրիգորյանը՝ Հայկ Մարությանի վերջին որոշման մասին

19:14, 27 նոյեմբեր 2018

Նոր Նորք վարչական շրջանում օրեր առաջ հսկայական շինության ապամոնտաժումը,  որը քաղաքային իշխանությունների պնդմամբ ապօրինի էր, «Սասնա ծռեր» կուսակցության թեկնածու Ստեփան Գրիգորյանի որակմամբ՝ խայտառակություն էր։ «Խայտառակություն էր, որ Երևանում փոքր բիզնես դնող մարդկանց շինությունը ջարդեցին, մի քանի օր առաջ։ Դա խայտառակություն էր մեզ համար։ Օլիգարխների դղյակները չեն քանդում, եկան ուժը պատեց միջին բիզնեսի վրա», - ընտրողներին հայտարարեց Գրիգորյանը։ Նա ասաց, որ իրենք հակակշիռ են լինելու խորհրդարանում և նման հարցերը բարձրացնելու են իշխող ուժի առաջ։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր