00:00:00

Մենք այդ պահեստները բացահայտել ենք. այս պրոցեսի արդյունքում ոմանք բոմժ են դառնալու. Փաշինյան (տեսանյութ)

19:18, 27 նոյեմբեր 2018

Որոշ ՀՀԿ-ականներ, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան, որոշել են արցախյան ազատամարտը պաշտպանել Սասուն Միքայելյանից. ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սպիտակ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ, թե այս հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտը, ՀՀԿ-ականների եւ Արցախի պաշտոնյաների բուռն քննադատությանը: «Դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած հետեւել ու ղեկավարել եք բանակի թալանը եւ հիմա եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ: Ես չեմ հիշում, որ որոշ մարդիկ, այդ թվում Արցախում, ինչ-որ մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը տարել արջերին է կերակրել, բա ո՞ւր էիք այն ժամանակ: Լռել եք, որովհետեւ ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում: Մենք այդ պահեստների տեղը գիտենք, այդ պահեստների լուսանկարները ունենք: Մենք այդ պահեստները բացահայտել ենք: Եթե շատ բան չենք ասում, որովհետեւ էդտեղ պետական գաղտնիքի ու անվտանգության հարց կա: Եթե ոմանք բանակի համար տրամադրված միջոցներից իրենց վետերոկներն են ֆինանսավորում, էդ ինչի՞ ազատամարտը չէիք պաշտպանում»,-հայտարարեց Փաշինյանը: https://www.facebook.com/irakanum.am/videos/191460901792830/?__xts__[0]=68.ARBIQG42WHw9yL8gerGNk9H2iwsrm76MxldEocIuz38QqF7xtm5VuP02kLnHiE3CKRaMatRjsbLPFgiRDFg1PtuUV0aot8LhQWQepJRyk9-dahLW-cdj9rAVta9nWYu3J4yaSOx7YZP5Y-5tpSt-0ojp9S_zWp-8KBipiMIZ_bdhJGOhz8fHYAl3P6k5dE4B80FXBXhPAq03f3POpRyX-LP9Yc6UmvsbHD8dnS9FemVkW5546oaW4sNLdvFeN3K8oHYwobN0d99moQ_pgRmWt0SLY4XfNczX19n0vls3wKoNFAgNzd8NmOWgS58JGuQ8SjfHbXI6SxEGX-jLhw&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր