«Արցախյան հերոսամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Ձեր քաշի չափ Սասունի մարմնում ասկոլկա կա: Դուք երկար տարիներ բերաններդ ջուր առած նայել եք բանակի թալանը և հիմա ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, թույլ չեմ տա: Երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը տանում էր շներին, ոչ ոք ոչ մի բան չէր ասում այն ժամանակ»:
Այնուհետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում նույնպիսի պահեստներ կան, որոնց տեղերը իրենք գիտեն.
«Մենք գիտենք այդ պահեստները, բացահայտելու ենք: Չենք ասում, որովհետև պետական գաղտնիքի հարց կա: Ոմանք բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրենց վետերոկներն էին ֆինանսավորում, ինչի՞ չէինք պաշտպանում ազատամարտը»: