00:00:00

Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Վերաքննիչի դատավորն ինքնաբացարկ է հայտնել

16:43, 27 նոյեմբեր 2018 Իրավական

Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանն ինքնաբացարկ է հայտնել: Բանն այն է, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ: Դատարանի այս որոշումը Ալումյանը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Մեր զրույցում Ալումյանն ասաց, որ դատավորի ինքնաբացարկ հայտնելու պատճառն այն է, որ վերջինս եղել է իր փորձնակը, բացի դա Կարապետյանի հետ գտնվում են բարեկամական հարաբերությունների մեջ: Մեր հարցին, թե ի՞նչ գործողություններ պետք է արգելվեր պատասխանողին, ներկայացուցիչն ասաց, որ միջնորդել էր մինչեւ գործի ավարտը արգելել վարչապետին՝ մեկնաբանություններ անել Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր