00:00:00

Որեւէ լավ բան խորհրդարանական ընտրություններում չի լինելու.Դավիթ Շահնազարյան

15:24, 27 նոյեմբեր 2018

Որեւէ լավ բան ընտրություններում չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ասաց Դավիթ Շահնազարյանը, ով առաջադրվել է ՀՀԿ–ի ցուցակով։ Ըստ Շահնազարյանի՝ ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին. «Այսինքն, մեկ, երկու, երեք ամիս անց քաղաքական խճանկարը լինելու է բոլորովին այլ։ Իշխանությունների նախագծած Ընտրական օրենսգիրքը, եւ արտահերթ ընտրությունների որոշում ընդունելու հարցը գրեթե միաժամանակ էին ներկայացվել խորհրդարան։ Իրականում սա արդեն ի սկզբանե լուրջ կասկածի տակ էր դնում ընտրությունների լեգիտիմությունը, քանի որ այդ որոշումն ընդամենը մեկ մարդու որոշում էր, որը փաթաթվեց մեր հասարակությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր