00:00:00

Ովքե՞ր են Փաշինյանի հիմնական մրցակիցները

10:45, 27 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 26-ից քարոզարվաշը պաշտոնապես սկսվեց...Սակայն պետք է արձանագրել,որ այն արդեն երկու շաբաթ էլ ընթանում է...Այս ժամանակահատվածում մի բան եմ արձանագրել... "Քաղաքացիական Պայմանագիր" կուսակցության մրցակիցները հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են կամ այդ կուսակցության կողմից իշխանության մեջ նշանակված անձինք...Հեռու չեմ գնա...Կբերեմ ընդամենը երկու օրինակ... Մի քանի օր առաջ ՀՀ ՊԵԿ նախագահ Անանյանի հայտարարությունը՝խոպանչիներին հարկելու մասին,մեծ սկանդալ առաջացրեց ոչ միայն Հայաստանում,այլև այն երկրների հայկական համայնքներում,որտեղ արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստանի քաղաքացիները... Իսկ քարոզարշավի առաջնի օրն էլ իր մտքի գոհարներով շողաց Սասուն Միքայելյանը,ով պարզվում է,Թավշյա հեղափոխությունը ավելի է գնահատում,քան Արցախյան գոյամարտում մեր հաղթանակը... Երկու դեպքում էլ իշխանությունների ներկայացուցիչների "տկար" փորձերը մեղմել հասարակության զայրույթն այս հայտարարությունների վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեցին,որ քաղաքական թրծվածության առումով Փաշինյանի թիմը մեծ խնդիրներ ունի...Հենց այդ խնդիրներ ստեղծողներն էլ այս նախընտրական շարջանում ակամայից դառնում են Փաշինյանի գլխավոր մրցակիցները... Այսինքն,Փաշինյանը բացի ընտրապայքարից նաև զբաղվելու է սեփական թիմակիցների "սխանլերի ուղղմամբ"... Հ.Գ."ՔՊ"-ի ընտրարշավին մասնակցող որոշ ներկայացուցիչներ և կառավարության որոշ անդամներ բացահայտ զբաղվում են "ՔՊ"-ի հակաքարոզով...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր