00:00:00

Փաշինյանը՝ Միքայելյանի սխալ արտահայտության մասին

03:21, 27 նոյեմբեր 2018

Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձեւակերպում արեց եւ ինքն էլ ուղղեց իրեն՝ նշելով, որ նկատի է ունեցել՝ համաժողովրդական շարժումը կարեւոր էր Արցախի ամրության առումով: Ու հիմա անհասկանալի է այս ամբողջ աղմուկը: Այս մասին ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այսօր Գյումրիում Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ տեղի ունեցած հեղափոխությունն առավել կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Հիմա հիշում եմ նմանօրինակ մի 2 հայտարարություն, երբ ես ասեցի, որ չեմ թողնելու զինվորի հագուստի, սնունդի, պարագաների վրա իրենց անձնական բարեկեցությունն ապահովեն ոմանք: Ես զարմանում եմ, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են բանակի թալանին, զինվորների բաժինը գողցողների հետ են նստել ու վեր կացել, հիմա մի սխալ ձեւակերպման համար ուզում են աչոկներ հավաքել: Այդ մարդիկ հիմա ուզում են ինչ-որ բա՞ն ապացուցել, կարծում են՝ սա հարմար առիթ է, որ կարող են իրենք ոգեւորվել. չոգեւորվե՛ք, նստե՛ք տեղներդ ու չստիպեք, որ մենք ձեր թեմաներով ավելի բաց խոսենք: 20 տարի բանակը թալանել եք, ոչ մի բան տեղի չէ՞ր ունենում, հիմա 1 սխալ նախադասության համար փորձել են ոգեւորվել, մի արտահայտության համար աչոկներ հավաքել: Իբր ազատամարտի պաշտպաննե՞ր եք, չի ստացվելու, հանգիստ նստեք տեղներդ: Չմտածեք, թե եթե մենք ուզում ենք ամեն ինչ քաղաքավարի լինի, մեր քաղաքավարությունը որեւէ մեկդ թուլություն չընկալի, ձեզ հերթով անդրադառնալու ենք, այ սերմացու գողացող մկներ» : Նիկոլ Փաշինյանն այս ամենը ասում էր բարկացած տոնով, բարձր ձայնով, վերջում՝ ներողություն խնդրեց վրդովվելու համար ու նշեց, որ հատ-հատ անդրադառնալու են բոլորին, ցույց են տալու այն ուտելիքը, որը տրվում է զինվորներին, տալու են ու ասեն՝ «կերե՛ք էս ռագուները»: «Չփորձեք դիվիդենտներ հավաքել մի սխալ նախադասության համար, ես ներողություն կխնդրեմ էդ նախադասության համար հազար անգամ, բայց թույլ չեմ տա դիվիդենտներ հավաքել, ես սա ասում եմ որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար՝ պատերազմական իրավիճակում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր