ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին ու թիմի հարձակվող Նեյմարի հայրը վերջնական համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու հարցում:
La Porteria-ն հայտնում է, որ փարիզյան ակումբը չի խոչընդոտի խաղացողի` թիմից հեռանալուն հաջորդ ամռանը: Փարիզցիները կվաճառեն ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերի համար որևէ ակումբ առաջարկի 200 մլն եվրո:
Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Նախորդ մրցաշրջանից առաջ ֆրանսիական ակումբը բրազիլացու տրանսֆերը գնել էր «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով: