00:00:00

Քննարկվել են կորպորատիվ կառավարման զարգացման հիմնախնդիրները

02:57, 27 նոյեմբեր 2018

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամների եւ Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակության հետ: Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարի հետ զրույցում ներկայացրել են կազմակերպության գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորպորատիվ կառավարման ինստիտուտի զարգացման հարցերը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով ինստիտուտի կայացումը Հայաստանում, նշել է, որ Կառավարությունը եւս պետք է աջակցի այդ հարցում՝ մասնավոր հատվածի իրազեկվածության բարձրացման և համապատասխան պահանջարկի զարգացման համատեքստում: Կողմերը քննարկել են անկախ տնօրենների ինստիտուտի զարգացման միջազգային փորձը։ Մասնավորապես՝ նշվել է կրթական եւ սերտիֆիկացիոն ծրագրերի ներդրման, պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում կորպորատիվ կառավարմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու հարցերի կարեւորությունը։ Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են երկարաժամկետ հատվածում ինստիտուտի ներդրման կարևորությունը՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր