00:00:00

Արցախի ՊԲ մամլո խոսնակ Ս. Հասրաթյանը պատասխանել է Սասուն Միքայելյանին

23:16, 26 նոյեմբեր 2018

Արցախի ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքում արձագանքել է «իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի այսօր Շիրակի մարզում արած հայտարարությանը՝ ասելով. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ <<սովորությունից>>, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր