00:00:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել Թեմուր Բրոյանի մահվան կապակցությամբ

23:01, 26 նոյեմբեր 2018

95 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ դատախազության երախտավոր, իր գիտակցական կյանքի շուրջ 45 տարիները դատախազության համակարգին և դատախազական գործունեությանը նվիրաբերած Թեմուր Լեշոյի Բրոյանը: Անցնելով մասնագիտական կարիերայի գրեթե բոլոր աստիճաններով, ՀԽՍՀ, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցնելով պատասխանատու, ղեկավար պաշտոններ, 25 տարի լինելով  ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ՝ Թեմուր Բրոյանն իր զգալի ներդրումն է ունեցել երկրում իրավակարգի ամրապնդման գործում, հանցավորության դեմ պայքարում՝ մշտապես առանձնանալով իր բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով, թիմի ղեկավարման ունակություններով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցումով՝ արժանանալով գերատեսչական, կառավարական բազմաթիվ պարգեւների և կոչումների: Իր գործընկերների հիշողության մեջ վաստակաշատ իրավաբանը կմնա որպես սկզբունքային, առաքինի, մարդկային արժանիքներով օժտված պրոֆեսիոնալ դատախազի օրինակ՝ իր գիտելիքներն ու փորձը դատախազության երիտասարդ կադրերին փոխանցելու, իր խորհուրդներով նրանց օգտակար լինելու անխոնջ պատրաստակամությամբ: Այդ որակները նա լավագույնս դրսևորել է նաև լինելով դատախազության վետերան՝ երբեք չկորցնելով կապը հարազատ համակարգի հետ: Ավագ գործընկերոջ ծանր կորստի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ իր և ՀՀ դատախազության անունից խորը վշտակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր