00:00:00

Վենդետա Գորիսում. «դուբինկաներով» հարձակվել են քաղաքապետի վրա

21:58, 26 նոյեմբեր 2018 Իրավական

Գորիսում կրքերը չեն հանդարտվում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գորիսի ավագանու անդամներից Լյովա Արզանյանը մահակով ներխուժել է Խնձորեսկի համայնքապետարան՝ վենդետա իրականացնելու այնտեղ գտնվող Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ: Գրել էինք, որ հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ էր տեղի ունեցել, որտեղ ընդգրկված է եղել 33 հարց: Նիստը կայացել էր, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում էր հայտարարել, եւ ավագանու անդամները գնացել էին քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն էր սկսվել Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ: Բանն այն էր, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ էր արել, որից հետո քաղաքապետ Առուշանյանը ավագանու անդամների առաջ ծեծի էր ենթարկել ավագանու անդամ Արզանյանին: Քաղաքապետարանում իրարանցում էր սկսվել. ներկաները փորձել էին հանգստացնել քաղաքապետին, սակայն նա այն աստիճան էր զայրացած եղել, որ հատակին ընկած Արզանյանին շարունակել էր հարվածներ հասցնել: Այս դեպքից հետո Ոստիկանության Գորիսի բաժնում հետաքննություն էր սկսվել, սակայն այդ ընթացքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքել էր տեղեկությունները` նշելով , որ ավագանու նիստը անցել է հաշտ ու խաղաղ: Իր հերթին տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ավագանու անդամ Արզանյանը ասելով, թե մամուլում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում, ոստիկանությունում սկսված հետաքննություն հասավ իր «տրամաբանական ավարտին» եւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցվեց: Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո կրքերը պետք է հանդարտվեին, սակայն կռիվ կինոն դեռ նոր է սկսում: Գորիսեցի ավագանին որոշել է հարցերը լուծել «տղայական կերպով»: Այսպիսով` Սյունիքի մարզում կա խոշորոցված Խնձորեսկ համայնք: Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհրդարանական ընտրություններում ընտրողների հետ հանդիպման նպատակով վարչական շրջան է այցելել քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Վերջինս մինչ համայնքապետարանում սպասել է, թե երբ պետք է ընտրողները հավաքվեն, եւ նա գնա նրանց հետ հանդիպման: Սակայն տեղի է ունեցել անսպասելին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր