00:00:00

Մշակույթի նախարարությունում իրավիճակ չի փոխվել. Բանաստեղծի բաց նամակը՝ Մակունցին

20:49, 26 նոյեմբեր 2018

Մշակույթի նախարարությունում իրավիճակ չի փոխվել: Այս մասին մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին ու ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակում նշել է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Նորայր Գրիգորյանը: Նամակում ասվում է. «Վեց  ամիս շարունակ Դուք հանրությանը փորձում եք ապացուցել, որ մշակույթ կրող էություն եք: Բնականաբար, համոզել նաեւ, որ մշակույթի նախարարությունը մշակութային արժեքներ դավանող կառույց է: Նույնքան ժամանակ հանրությունը լավատեսորեն ուզում է ճշմարտության հատիկներ գտնել Ձեր ասածներում: Չգիտեմ, ինչքանով եք Դուք ապացուցել, որ այդպիսինն եք, չգիտեմ, ինչքանով է հանրությունը համոզվել, որ այդպիսինն եք, սակայն վերջերս մասնակցելով Ձեր եւ կրթության  նախարարության կողմից հայտարարված «Արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրին/մրցույթին/, իմ մեջ կասկած առաջացավ Ձեր արվեստասեր էության վերաբերյալ, որովհետեւ նախկինում չվստահելով այդ նախարարության թափանցիկ գործունեությանը, երբեւէ չեմ փորձել մասնակցել նման շոուների, որի արդյունքում հաղթողի դափնուն են արժանացել ինչ- որ կառույցի շուրջ խմբավորված մարդիկ: Այս անգամ որոշեցի մասնակցել՝մտածելով՝ երկրում իրավիճակ է փոխվել, սակայն տեսա, որ սովետիզմի եւ նախորդ իշխանության թողած հետեւանքների մեջ դեռ խարխափում են երկրի ամենալուսավոր կառույցները: Որովհետեւ՝ ա/Մշակույթի նախարարության կայքում մրցույթի վերաբերյալ հայտարարությում ընդգծված է՝պետական կառույցներում աշխատող հայտատուները չեն կարող մասնակցել մրցույթին: Կարծում եմ, հաղթող ճանաչված հիսուն հոգանոց ցուցակում նրանք չեն բացառվում: բ/մրցույթի բանավոր փուլին հանձնաժողովը /իսկ հանձնաժողով նշանակում է մեկից ավել մարդկանց խումբ/ այդ չափանիշը չի պահպանել: դ/մրցույթի արդյունքում կա հաղթող, ով չի ներկայացրել հայտ, ծրագիր, չի ներկայացել մրցույթի բանավոր փուլին, ավելին՝բացակայել է երկրից, բայց  արդյունքում ճանաչվել է հաղթող: ե/իմ հարցազրույցից հետո հանձնաժողովը տեղեկացրեց, որ արդյունքների մասին տեղյակ կպահեն դեկտեմբերի վերջին, սակայն մրցույթի ավարտի,արդյունքների մասին տեղեկատվությունը եւ հաղթողների խառնիցրիվ ցուցակը նախարարության կայքում տեղադրվեց նոյեմբերի 20-ին: զ/ամենազավեշտը՝ հաջորդ օրը կայքից հանվեց հաղթողների ցուցակը, տեղը տեղադրվեց ին լուսանկարներ՝ իբր կրթության եւ մշակույթի նախարարները այցելել են դպրոց եւ մասնակցել «Իմ արվեստը դպրոցում» առաջին դասին: է/մյուս զավեշտը՝դեկտեմբերի 22-ին կայքից անհետացավ նաեւ մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը: հ.գ. Ինչու՞ եք կասկածի տակ դնում քայլող, ճանապարհներ փակող, միտինգներից տուն չգնացող մարդկանց, նաեւ մտավորականներիս, վերջիվերջո թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայացքները, այն էլ՝ համապետական ընտրություններից  օրեր առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր