00:00:00

Դանակահարել է՝ չիմանալով, որ ընկերն է. մանրամասներ՝ Արմավիրում երկու անձի դանակահարության դեպքից

20:40, 26 նոյեմբեր 2018 Իրավական

Արմավիրի մարզում երկու անձի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ երկու երիտասարդների առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018թ. հունիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի ժամանցի կենտրոններից մեկում երկու երիտասարդների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետագայում շարունակվել է Արմավիր քաղաքի Կարմիր Կամուրջի մոտ: Քննությամբ պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1995թ., ուսով դիպչելու շուրջ ծագած վիճաբանության ժամանկ իր մոտ գտնվող դանակով հարվածել է նույն մարզի բնակչի՝ ծնված 1990 թվականին, ազդրին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս՝ աջ ազդրի ծակած վերք՝ մկանների վնասումով: Բացի այդ, նույն վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդը դանակով վնասվածք է հասցրել նաև իր հետ վիճաբանության վայր ժամանած իր ընկերոջը՝ ծնված 1990 թվականին: Մասնավորապես՝ երբ ընկերը փորձել է բաժանել վիճաբանող կողմերին և թիկունքից մոտեցել է 23-ամյա երիտասարդին՝ փորձելով կանխել նրա գործողությունները, վերջինս, չիմանալով, որ իրեն մոտեցողն իր ընկերն է, դանակով դիտավորությամբ հետհարվածներ է հասցրել նրա ձեռքին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս՝ ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք՝մկանների, անոթների, նյարդի վնասմամբ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր