00:00:00

Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ. ՀՀԿ-ն դռնեդուռ է ընկել

20:05, 26 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ բաղկացած 6 կետից: Հարցին՝ որքա՞ն քվե եք ակնկալում ստանալ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իշխանությունները և նրանց սպասարկող ուժերը սկսել են գուժել, որ ստանալու են զրո ձայն: «Նման ձևակերպումներն անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ զրո ձայն չենք ստանալու, ստանալու ենք տասնյակ հազարավոր ձայներ: Եթե անգամ չանցնենք խորհրդարան, այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են: Կեղծ դեմոկրատական իշխանությունները հանում են մարդկանց իրականությունից, նրանք, ովքեր համաձայն չեն իրենց հետ, վախենում են կարծիք հայտնել: Բազում դեպքեր կան, ասում են՝ շտաբեր չբացեք, չենք գալու, բայց ձայնը տալու են մեզ, վախենում են գալ, որ աշխատանքը չկորցնեն, որ չգնան, ասեն՝ ինչո՞ւ ես գնացել ՀՀԿ շտաբ: Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ»,-նա: Աշոտյանը նշեց, որ իրենք վախճանված քաղաքական ուժ չեն, ինչի մասին վկայում է իրենց դեմ պայքարը: «Մի կողմից իշխանությունները գուժում են մեր քաղաքական վախճանը, մյուս կողմից ռեսուրս են օգտագործում մեր դեմ պայքարելու համար: Եթե մենք քաղաքական մրցակից չենք, գոյություն չունենք, ինչո՞ւ եք պայքարում մեր ուրվականների դեմ, ո՞րն է իմաստը պայքարել մի ուժի դեմ, որը, ըստ ձեզ, զրոյացված է»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ քարոզարշավի ընթացքում օգտագործելու են բոլոր օրինական հասանելի միջոցները: «Երբ մենք իշխանություն էինք, մենք էինք կազմակերպում այդ մեծամասշտաբ հանրահավաքները, ընդդիմությունն էր դռնեդուռ ընկած, հիմա իրավիճակ է փոխվել.նրանք իշխանություն են և այժմ մեծամասշտաբ հանրահավաքները իրենք ենք կազմակերպում, մենք էլ դռնդուռ ենք ընկել»,-ասաց Աշոտյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր