00:00:00

«Ես իդեալ ունեմ». Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց աղավնի թռցնելով

19:58, 26 նոյեմբեր 2018

Ես իդեալ ունեմ, պետք է հիմնադրենք 4-րդ հանրապետությունը, իսկական Հայաստանը, որը մենք կուսենք՝ արարչագործական աստվածաշնչյան, գրում է News.am-ը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, քարոզարշավի մեկնարկին Էջմիածին քաղաքի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում հայտարարել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցության գաղափարախոսությունը պահպանողականություն է, բայց նաեւ մշակույթի ու քաղաքակրթության կարեւորումով: «Մենք հեղափոխությունից հետո նախաձեռնեցինք քրիստոնեական վերականգնումի շարժումը, մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա: Հավատացեք մեզ եւ դուք կունենաք ապագա: Մենք ձեզ հետ միասին կվերականգնենք Հայաստանը»,-ասաց Շիրինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր