00:00:00

Սա այն կուսակցություններից չէ, որ ընտրություններից հետո չորանում են. ՔՈ կուսակցության անդամները մանդարին են բաժանում

18:58, 26 նոյեմբեր 2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավն այսօր մեկնարկեց Երեւանի Մաշտոցի պուրակից, իսկ կուսակցականները մանդարին էին բերել, որը, ըստ նրանց, թարմություն էր խորհրդանշում: ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Արեգ Թադեւոսյանը նշեց, որ մանդարինները թարմություն են խորհրդանշում. «Քաղաքական դաշտում թարմություն է պետք, ես մեծ հույս ունեմ, ավելին՝ համոզված եմ, որ այդ թարմությունը մենք բերելու ենք։ Որպես միասնականության խորհրդանիշ՝ ՀՀ-ում օգտագործվում էր նուռը, բայց մենք համոզված ենք, որ մանդարինը շատ ավելի լավ է բնութագրում, քանի որ հավասար բաժանելու, միասնական լինելու խորհրդանիշ է»: Նա վստահություն հայտնեց, որ անպայման տեղ կունենան նոր խորհրդարանում, սակայն եթե անգամ չունենան, դա իրենց համար նշանակություն չունի. «Սա այն կուսակցություններից չէ, որ ձեւավորվում են ընտրությունների մերձակայքում, հետո չորանում են, վերանում են կամ դրվում են սառնարանում մինչեւ հաջորդ ընտրություններ»: Արեգ Թադեւսայանը նշեց, որ իհարկե ԱԺ ընտրությունները կարեւոր են, բայց իրենց հիմնական գործը կուսակցաշինությունն է եւ փորձագիտական մակարդակով ողջ երկրով մեծ ծրագրերի մշակումն ու ներկայացումը, այսինքն իրենք երկարաժամկետ գործունեության տրամադրվածությամբ են: Նշենք, որ Մաշտոցի պուրակից Քո կուսակցության անդամները երթ անցկացրին Երեւանի կենտրոնում, անցորդներին բաժանելով մանդարիններ եւ իրենց կուսակցության բուկլետները: Նշենք, որ ՔՈ կուսակցության անդամները հիմնականում նախկին քաղաքացիական ակտիվիստներ են: Նախընտրական ցուցակը գլխավորող եռյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը եւ Ռուզաննա Տոռոզյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր