00:00:00

Թաղային հեղինակությունները մերժել են ՀՀԿ-ն

18:34, 26 նոյեմբեր 2018

Այսօրվանից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները սկսել են հանդիպումները  ընտրողների հետ։ Ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն է, որ մարզային այցեր չի կատարել։ Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ քարոզարշավը հիմնականում կիրականացնեն մամուլի միջոցով։ Հասկանալի է, որ ապրիլյան զարգացումներից հետո ՀՀԿ-ականները դժվար թե «դուխ» ունենային հայտնվելու քաղաքացիների առաջ։ Այն բացահայտումները, որոնք տեղի ունեցան անցնող ամիսների ընթացքում վկայությունն էր այն բանի, որ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկիրը կործանման է տարել։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին  ՀՀԿ-ն կանգնել է ընտրության առաջ։ Նախկինում ստիպողաբար հրապարակներ լցնող ՀՀԿ-ականները Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով փորձել է հերթական անգամ հույսը դնել թաղային հեղինակությունների, իրենց տարիներ շարունակ «արջի» ծառայություններ մատուցողների վրա, սակայն մերժում են ստացել։ Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀԿ «տասովչիկները» փոխանցել են, որ մտահոգված չեն, եւ չեն ցանկանում զրկվել ազատությունից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր