00:00:00

«Միայնակ գայլի» եղբայրը` Արարատ Խանդոյանը, ինքնաբացարկ է հայտնել

18:13, 26 նոյեմբեր 2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Խանդոյանը, ով «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի եղբայրն է, ինքնաբացարկ է ներկայացրել եւ հրաժարվել է որպես թեկնածու մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա ԿԸՀ դիմում է ներկայացրել նոյեմբերի 21-ին, որը ԿԸՀ-ն հաստատել է նոյեմբերի 24-ին: Այս առնչությամբ, «Սասնա Ծռերի» ընտրական շտաբը ղեկավարող Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Արարատ Խանդոյանը ցանկացել է ոչ թե թեկնածուի, այլ աջակցողի դերում լինել: Սեֆիլյանի խոսքով, Արարատ Խանդոյանը շարունակելու է կարգավորել տարածքային շտաբի աշխատանքները Ծաղկահովիտ գյուղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր