00:00:00

Սասուն Միքայելյանի ուշագրավ հայտարարությունը

17:00, 26 նոյեմբեր 2018

Թալինում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուշագրավ հայտարությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Թալինում քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: «Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասաց Միքայելյանը: Նրա խոսքով` քաջնազարները գնացել են, և հիմա եկել է հզոր մարդկանց` գյուղացու, սովորական քաղաքացու ապրելու ու արարելու ժամանակը: Միքայելյանը նշեց նաև, որ այն, ինչ ձեռք է բերել ժողովուրդը, չպետք է զիջի ոչ ոքին: «Տարբեր մեկնաբանություններ են լինում, կռիսական քայլեր են անում, նախկին կռիսները տարբեր մեկնաբանություններ են տալիս, որին չպետք է խաբվել»,- հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր