00:00:00

Մեզ ձեր հետ մի շփոթեք․ Փաշինյան (տեսանյութ)

16:23, 26 նոյեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում բնակչության հետ նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: Նրա խոսքով՝ մինչև վերջ գնալու են, արտոնյալներ չեն լինելու: «Ասում են՝ հա դե էն սկզբից բռնեցին, շոու էր էլի, տելեվիզրով ցույց տվեցին, հիմա թաքուն տեղերը պայմանավորվում են: Այ թաքուն տեղերում պայմանավորվածներ և թաքուն տեղերից այդպես էլ դուրս չեկածներ, մեզ ձեր հետ մի շփոթեք, մենք երբեք թաքուն բան չենք արել և չենք անելու»,- ասաց Փաշինյանը: Դիմելով Թալինի բնակիչներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև տեղի բնակչության քաղաքական ակտիվությունը: «Ես շատ լավ գիտեմ և հիշում եմ, որ Թալինը վերջին տասնամյակների բոլոր քաղաքական պրոցեսներում եղել է Հայաստանի ամենաակտիվ քաղաքներից մեկը: Դուք մասնակցել եք բոլոր շարժումներին, բոլոր գործընթացներին, հեղափոխության բոլոր փորձերին մենք իրար հետ ենք եղել, բայց ամեն անգամ մենք ձախողվել ենք, բայց 2018թ. դուք արեցիք ձեր ասածը, և դուք հաղթեցինք կոռումպացված իշխանությանը»,-նշեց նա: https://www.facebook.com/irakanum.am/videos/1916812865280110/?__xts__[0]=68.ARBDgyANhBVM1Pot3zNwrLklglQL_NC4KnjeBUombCtrYDCMA6S2fdXbZK0TAHqNr1eSQ-kEuMigz6S53-jlv4oA0eQiTXYdkgbl8GU08fkFWZ-PUxbaeYx_d9E_NO6lbucNw_niqJeU1kao0yLmbYGF2b64ggIqRtR7fQXMuZrZJQ_Z_NomaA9io2Hucjzjk2Q3Zbugxf4wD6M8aLLDgn8dHKJ5YF1xNcN7hwiDr7dhNqXHaL6L3lLv5UpkRl6oRRzJiB4EE8zFv9za5QDWeuQijRWpObu2MCKNZnsrYHkeUkhiinkdDEaoo5xoO_lHAjjve0PBk_6U3LhGqy0&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր