00:00:00

Այլ ուժերին անվանարկողները ասելիք չունեն. ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ին

16:12, 26 նոյեմբեր 2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի 12 օրերին կլինի բոլոր մարզերում: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԲՀԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով ԲՀԿ ցուցակի 2-րդ հորիզոնականում է: Անդրադառնալով վերջին 6 ամիսներին երկրում տեղի ունեցած փոփոխություններին, նա նշեց. «Ոչ ոք չի կարող ուրանալ, որ համակարգային կոռուպցիան, մենաշնորհների հարցը որ տասնամյակներ կային, 2-3 ամսում լուծվեցին: Պայմանները ստեղծվել են, բայց մենք կարող ենք ունենալ տարբեր աշխատանքային մոտեցումներ»: Նա առաջարկեց վերացնել կարմիր գծերն ու արագաչափերը. «3-4 տարին բավարար է, որ վարորդները դրական վարքագիծ դրսեւորեն: Այնպես չի, որ արագաչափերը հանելու դեպքում՝ բոլորը արագ են վարելու: Կլինեն այդպիսիք, բայց ընդհանուր նման բան չի լինի: Եկեք դրական վերաբերվենք մեր վարորդներին»,-ընդգծեց Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձավ նաեւ շուկայում մրցակցության խնդրին նկատելով, որ հիմա, ճիշտ է, ներկրումն ազատ է, բայց փաստն այն է, որ վառելիքի, բենզինի գները չեն իջնում. «Ինչո՞ւ բենզինի ու դիզվառելիքի գները չեն իջնում: Չի իջնում, որովհետեւ վաճառքի ցանցերը չենք ազատականացրել: Ներկրողները նույն ցանցերի տերերն են»: Հարցին, թե որ տեղի համար է պայքարում ԲՀԿ-ն, նաեւ դիտարկմանը, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ միայն իրենք են իրական ընդդիմությունը, մյուսները գրպանային ընդդիմություն են, ԲՀԿ անդամ, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Մենք խնդիր չենք դրել այլ ուժերին անվանարկելու: Նման բանով զբաղվում են նրանք, որոնք ժողովրդին ասելիք չունեն: Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր ուժերին, երբեք չենք լինելու նախահարձակ, բայց իհարկե, եթե կլինեն նախընտրական անդորրը խախտող բախտախնդիր գործիչներ, նրանց բախտախնդրությունը անպատասխան չի մնա: Այո, ցանկացած կայացած ուժ պետք է ձգտի առավելագույնին, ու չի կարելի ժողովրդի փոխարեն դերաբաշխումներ անել, տեղեր որոշել: Եթե արդեն նշանակում են, որ սա լինելու է երկրորդը, մյուսը՝ երրոդը, դե եկեք ընտրությունների չգնանք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր