00:00:00

«Մեռան աչքներս կոխելով՝ բանանն էժանացել է, բանանն էժանացել է…». Շարմազանով (տեսանյութ)

15:44, 26 նոյեմբեր 2018

«Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր: Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ ոչ, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ… առաջին անհրաժեշտության ապրանքները, բանջարեղենը մի քանի անգամ թանկացել են: Մեռան աչքներս կոխելով՝ բանանն էժանացել է, բանանն էժանացել է: Նույնիսկ ժողովուրդը հումորով ասում է Ամանորից հետո սառնարանի դռները որ բացենք, դուխով գլխարկ ենք տեսնելու: Պարոն վարչապետ, դուխով գլխարկով ժողովուրդ չեք կերակրի, տնտեսություն զարգացրեք»: https://www.facebook.com/333386077462494/videos/499092850500466/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր