«Իմ քայլը» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»․ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Այս կարգախոսը բոլորովին նոր չէ: Այն տարիներ շարունակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Եվ ես ուրախ եմ, որ հնարավորություն կա այդ կարգախոսը ներկայացնել»,-ասաց Նազարյանը:
Նա նշեց, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը քննարկվել է որպես տարբերակ, սակայն իրենք ներկայացրել են այն կարգախոսը, որը պաշտոնապես հաստատվել է: