00:00:00

Բակո Սահակյանն ԱՄՆ-ում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

14:31, 21 նոյեմբեր 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին՝ Արցախի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր