00:00:00

Ծեծկռտուք Երևանում. «Իմ քայլը» դաշինքի վստահված անձին ծեծել և սպառնացել են

02:47, 21 նոյեմբեր 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 19-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մանթաշյան փողոցի բնակիչ, 36-ամյա Սևակ Մարտիրոսյանի կողմից, ով ներկայացել է, որ ինքը «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ է և նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեի մոտ իրեն հետ անհիմն վիճաբանել, ապա քաշքշել են եղբայրներ, Մանթաշյան փողոցի բնակիչներ, 33-ամյա Արա Աբրահամյանն ու 35-ամյա Արտավազդ Աբրահամյանը: Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին, որը ղեկավարել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը, Ս. Մարտիրոսյանը հայտնել է, որ Ա. և Ա. Աբրահամյանները եղբայրներ են և վիճաբանության ժամանակ նրանք հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ են հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին, որից հետո եղբայրներից մեկը դիտավորությամբ հարվածել և կոտրել է իրեն պատկանող iPhone 6a տեսակի բջջային հեռախոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր