00:00:00

Մանվել Գրիգորյանի պաշտպանները կդիմեն Վճռաբեկ դատարան

02:33, 21 նոյեմբեր 2018

Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները կդիմեն ՀՀ վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին NEWS.am–ին ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։   Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին, պաշտպանը նկատեց, որ բացասական դինամիկան շարունակվում է։ Նա տեղեկացրեց, որ վերջերս քաղաքացիական հիվանդանոցի բժիշկը դարձյալ հետազոտել է Գրիգորյանին եւ արձանագրել, որ նրան կալանքի տակ պահելը հակացուցված է։ Բաղդասարյանը միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ նախաքննական մարմնի կողմից Գրիգորյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա դրված արգելանքը դեռեւս վերացված չէ, եւ ամեն անգամ Գրիգորյանին տեսակցելու համար ստիպված են լինում առանձին միջնորդություն ներկայցնել վարույթն իրականացնող մարմնին։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր