00:00:00

Ջաննի Ռոդարին՝ՀՀ կառավարության «խորհրդական» (տեսանյութ)

02:10, 21 նոյեմբեր 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել ու գրել․ ՀՀ իշխանությունների ծրագիրը՝հարկել "խոպանչիների" եկամուտները մեծ աղմուկ բարձրացրեցին Հայաստանում և հանրապետությունից դուրս... ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի լրագրողներին տված մեկնաբանություններից մեկ բան հասկացա՝սույն անձը բացարձակ կտրված է հասարակությունից...Չեմ անդրադառնա պարոն Անանյանի բացատրություններին... Միայն մեկ դիտարկում...ՀՀ ՊԵԿ նախագահն իր մեկնաբանություններում մի քանի անգամ արտասանեց "բոլոր քաղաքակիրթ երկրներ"արտահայտությունը... Այո՛,պարոն Անանյան,Ֆրանսիան,ԱՄՆ-ն, Գերմանիան,Ճապոնիան և շատ այլ երկրներ,ի տարբերություն Հայաստանի "քաղաքակիրթ" են... "Քաղաքակիրթ" լինելու գլխավոր պայմաններից մեկը՝հենց բարեկեցիկ հասարակություն ունենալն է,այլ ոչ թե հայաստանյան հասարակությունը,որի ընդամենը 5 տոկոսն է շատ բարեկեցիկ,15 տոկոսը միջին խավն է,65 տոկոսը աղքատներն են,իսկ մնացած էլ գրեթե սոված են...Նախ,ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի,որ հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավի՝մոտեցնելով նրան,պարոն Անանյանի մատնանշած "քաղաքակիրթ" երկրների հասարակության մակարդակին,իսկ հետո նոր պետք է մտածի խոպանչիների եկամուտները հարկելու մասին...Բացի այդ,պարոն Անանյանը նաև պարզվում է "ստուկաչության" կողմակից է...Ի՞նչ է նշանակում, արտերկրում ոչ օրինական աշխատողները հատուկ կհարկվեն...ՀՀ ՊԵԿ-ի նախագահը երևի մտածում է,որ այդ մարդիկ "լավ օրից" են,որ գնացել են և խախտելով համապատասխան երկրների օրենքները ոչ օրինական են աշխատում,որ Հայրենիք հետ վերադառնալիս էլ դրամով "պատժվեն"՝անօրինական աշխատելու համար և մեխանիկորեն բացահայտելով նրանց աշխատանքի ընդունողների "ով" լինելը...Համոզվածեմ,որ դրանից հետո այդ մարդկանց որևէ մեկը էլ աշխատանքի չի ընդունի... Զարմանալի է...ՀՀ իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու և ահագնացող արտագաղթը կանխելու փոխարեն գրեթե նույն սխալներն են անում,ինչ նախորդ իշխանությունները և հասարակությանը տրամադրում են իրենց դեմ... Որքան հասկանում եմ,հայաստանյան կառավարությունների գլխավոր խորհրդականը հայտնի իտալացի մանկական գրող և լրագրող Ջաննի Ռոդարին է՝ "Չիպոլինոյի արկածները" հեքիաթի հեղինակը...Հենց այս ստեղծագործությունը ուսումնասիրելիս,ժամանակին ընդօրինակելով հեքիաթի հերոսներից մեկին, հայաստանյան իշխանությունները մտցրեցին,այսպես կոչված "օդի հարկը"...Հիմա էլ այս իշխանություններն են փորձում զավեշտալի հարկատեսակներ մտցնել... Ռոդարիի հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմից մի հատված եմ տեղադրում,որ տեսնենք,թե հաջորդիվ ինչ նոր հարկատեսակներ են մեզ սպասում... Հ.Գ.Հարգելիներս,սթափվեք,քանի դեռ ուշ չէ...Այսպիսի հարկատեսակների մտցնելու մասին նույնիսկ հանրային քննարկումները ժամանակավրեպ են և բումերանգի նման հարվածում են գործող իշխանություններին... https://www.youtube.com/watch?v=RMyjJXV-7To&fbclid=IwAR2pOna3CaSLuf1BGLMFX9mLVw1i5nHd6Gswu_8wRX1xFh6vPqZSxK6yxwk  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր