00:00:00

«Հերոս տղերք»․Գարիկ Մարտիրոսյանի երգը՝ ապրիլյան քառօրյայի հերոսների մասին

21:22, 20 նոյեմբեր 2018 Շոուբիզնես

Օրեր առաջ տեղի ունեցավ քառօրյա պատերազմին նվիրված «Հերոս տղերք» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի հեղինակն ու կատարողը Գարիկ Մարտիրոսյանն է։ Irakanum.am-ը զրուցեց երգի հեղինակի հետ։  -Ինչ երաժշտական ուղի եք անցել։ Ով է Ձեր ուսուցիչը։  -Ավարտել եմ Սերգեյ Ասլամազյանի անվան թիվ ✓1 երաժշտական դպրոցի ժող. գործիքների բաժինը, գործիքս՝ շվի։ Ավարտելուց հետո ընդունվել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, երաժշտական կրթություն բաժինը։ Ունեմ բարձրագույն երաժշտական կրթություն։ Առաջին ուսուցիչս եղել է հայրս։ Սուրեն Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատել է երաժշտական դպրոցներում, դասավանդել է շվի, դուդուկ, զուռնա։ Մայրս նույնպես աշխատել է երաժշտական դպրոցում, դասավանդել է Քանոն։ Մեծացել եմ երաժիշտ, մանկավարժների ընտանիքում։ -Ներկայացրեք՝ ինչպես ծնվեց երգը, ով է երգի խոսքերի և երաժշտության հեղինակը։ -Հավատացեք՝ ամեն անգամ քառօրյա պատերազմի մասին մտածելով՝ պատկերացրել եմ, թե մեր զինվորները ինչպես են կռիվ տվել մեր սուրբ հողի համար, և այդտեղից էլ ծնվել է երգի ստեղծման ցանկությունս։ Ցանկացա ինչ-որ երգով ամոքեմ մարտում զոհված զինվորների ծնողներին։ Ասեմ, որ երգի թե՛ բառերի և թե՛ երաժշտության հեղինակը ես եմ։ -Որտեղ են իրականցվել տեսահոլովակի նկարահանումները, ինչ մանրամասներ կներկայացնեք։ -Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները իրականացվել են Սաղմոսավանքում։ Նշեմ նաև տեսահոլովակում նկարահանված երեխաները իմ որդիներն են։ Առիթից օգտվելով հատուկ շնորհակալություն եմ հայտնում ռեժիսոր-օպերատոր Արթուր Օրդոյանին, Սոնա Խաչատրյանին։ Շնորհակալություն Վիգեն Բալասանյանին և Տարոն Ավետիսյանին գործիքավորման համար։ Եվ հատուկ շնորհակալություն Գայի պողոտայում գտնվող Բերետտա զինվորական խանութ սրահին համազգեստներով ապահովելու համար։ -Ինչ պլաններ ունեք ապագայում։ -Ապագայում ունեմ շատ նպատակներ երաժշտության հետ կապված։ Չբացելով փակագծերը' ասեմ, որ ապագայում հանդես կգամ նոր տեսահոլովակով։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր