00:00:00

«Մարտի 1»-ի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է․ Փաշինյան

20:05, 20 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից այն հարցին, թե եթե մարտի 1-ը բացահայտված է, ապա ինչպե՞ս ըստ Փաշինյանի՝ թիվ մեկ պատասխանատու հանդիսացող Սերժ Սարգսյանը չի հարցաքննվել, և արդյո՞ք իր մոտեցումները չեն փոխվել, ասաց․-«Իմ մոտեցումը ոչ մի հարցում չի փոխվել և մարտի 1-ի գործի շրջանակներում այնպիսի բացահաըտումներ են արվել, որ ես նույնիսկ զարմանում, թե այդ թեմաներով ինչու փոթորիկ լինում։ Որ երկրում իրավապահ մարմինն ապացույցները կեղծել է ամենաբարձր մակարդակով, դա նորմալ է։ Ոչ ինչ չի փոխվել քննությունն ընթացքի մեջ է։ Ես ոչ մեկի առաջ խնդիր չեմ դրել ինչ  որ մեկին բռնելու, չի էլ լինելու այդպիսի դեպք»։

Հարցի կոնտեքստում Փաշինյանն անդրադարձավ իրենց իշխանությանն ուղղվող այն մեղադրանքներին, որ հեղափոխության կազմակերպիչները Միքայել Մինասյանն ու Սերժ Սարգսյանն են, ինչի առթիվ Փաշինյանն ասաց․-«Գիտե՞ք այսպիսի բան ասողը հարգանք չունի սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ։ Այսինքն այն միլիոնավոր մարդիկ «մարիոնետներ» էին հա՞, նրանք չեն հասկացել ինչ են արել, ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկտմամբ հնարավոր չէ պատկերացնել»։

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մեր հարցում տեղ գտած իր ելույթից մեջբերմանը` նշեց․-«Ես քաղաքական մակարդակում շատ հայտարարություններ եմ արել, հիմա պատկերացնում եք, ես վերցնեմ 1991թ․-ից հոդվածներս բացելով գամ, ասեմ սրա մասին մի բան եմ գրել ու զանգեմ ասեմ բռնեք։ Իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ իմ վերաբերունքը չի փոխվել, իմ քաղաքական գնահատականները շարունակվում են մնալ նույնը, հենց Ձեր մեջբերումը նշանակում է, որ քննությունը ընթանում է ճիշտ ուղղությամբ, և հենց Ձեր մեջբերման մեջ կային նրբություններ, որոնք դրա մասին են վկայում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր