00:00:00

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

19:41, 20 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել: ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան՝ 1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: 2. Հաստատել` 1) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի. 2) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի: 3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր