00:00:00

Որովհետև Թորոսյանը համարձակվել է «կպնել հայոց սրբության սրբոցին»․ Փաշինյան

17:06, 20 նոյեմբեր 2018

ՀՀ Կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կադրային քաղաքականությանը։ Հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո կադրային փոփոխություններ լինելու են, թե ոչ, Փաշինյանն ասաց, թե առհասարակ կառավարության կառուցվածքում է փոփոխություն լինելու։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ որոշ նախարարների դեմ սկսված արշավից։ Նա նկատեց, որ դա արվում է հիմնականում ֆեյքերի կողմից, ովքեր փորձում են ստվերել նրանց գործունեությունը։ Օրինակ նա զարմանք հայտնեց, որ որոշ խմբեր քննարկում էին ՀՀ Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի լեզվի սայթաքումը։ Հիշեցնենք, որ Արշակյանը ասել էր, թե նախագիծը ընդունվել է փետրվարի 31-ին։ Փաշինյանն ասաց, թե հնարավոր չէ, որ որեւէ մեկը գտնվի, ով կապացուցի, որ Արշակյանն իրապես չգիտի, որ փետրվարի 31 գոյություն չունի։ Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի դեմ կազմակերպված արշավից, ապա Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թորոսյանը համարձակվել է «կպնել»  «հայոց սրբության սրբոցին»։ Նշենք, որ խոսքը վերաբերում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի խնամի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրեական գործինն ու ԲԿ-ում հայտնաբերված ապօրինություններին։ Այս ամենից հետո որոշ ԶԼՄ-ներում եւ հատկապես սոցիալական ցանցերում Արսեն Թորոսյանի դեմ արշավ էր սկսվել։ Հիշեցնենք, որ Արա Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է։ https://www.facebook.com/irakanum.am/videos/567165933730215/?__xts__[0]=68.ARCvzjtaFVyX3tnJVMdpiHqJ0K4Ud0SpGef7TBUnHqUHowosBB6fntuaiEqUoZs5zhDcLd6aErkmvrVjgoDYWmUfyyvLj5aZvA5_dHq0YyPAzriRDPWWKqHu-udAdzT2TyI99FQcNLuJ4t1lU-3uCiKoFGm0hBV6bdaZfqVPnL2N-ZvMgD696WDzU_Rw9HLYZyX2s6iy04AuvkE_ZPsVZFAZCV8F9S1lDjfFgVptHPVDUEb84PkdBOKAPnHxUaOUbg3PxrLsAhMsMgylmOdncMXqaJbC1XHTVgOTXa5ynLkA12sNEqcH0ukjsWQOkBAfeLwxM00MaVouto4llGD0eN5i_5EUZW3d1-AIBxEy&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր