00:00:00

Փաշինյանի կոշտ հայտարարությունը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ (տեսանյութ)

16:40, 20 նոյեմբեր 2018

Եթե դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղսղությամբ, որովհետեւ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին: Հարցին, թե արդյոք սպասվում է հայկական կողմի պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակին, որը  հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է: Ես ինքս, ինչ ունեմ ասելու, բարձրաձայնել եմ: Այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից այս պահի դրությամբ արձագանք չեմ ստացել: Ես ինչ ասել եմ, շարունակում եմ պնդել եւ որեւէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, դա տեղի կունենա: Այսինքն ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ: Դա նորություն չէ, նախկինում էլ դա տեղի ունեցել է եւ այս գործելակերպը կշարունակվի: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ տնտեսական ձեռքբերումների եւ բացթողումների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2168216400110847/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր