00:00:00

Աֆղանստանում Դավիթ Տոնոյանն ու «RS» զորքերի փոխհրամանատարը քննարկել են զորքերի եւ մարտական իրադրության վիճակը

16:29, 20 նոյեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպեց Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրեց զորքերի եւ մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների եւ հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին բացառիկ հատուկ վերահսկողական եւ այլ միջոցներ։ Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն հայտնեց 121 հայ խաղաղապահ սպաների եւ զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ եւ աննախադեպ պատրաստակամությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր