00:00:00

Փաշինյանը՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մասին (տեսանյութ)

16:18, 20 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրել է մամուլի ասուլիս։ Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը Փաշիյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ։ Նա նշեց, որ հոկտեմբերի դրությամբ իրենք կատարել են բոլոր այն խոստումներն ու պարտավորությունները, որոնք ստանձնել են։ Փաշինյանը խոսեց Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացից, եզրափակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ «Առաջինը, մենք խոստացել էինք, որ եթե ժողովուրդն արտահայտի իր կամքը, կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից: Եվ այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Երկրորդ, մենք խոստացել ենք, որ ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի: 2018 թվականին տեղի ունեցած Երևանի ավագանու և հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/469943873838831/?__xts__[0]=68.ARBzmsOn2C6jyE9sHolMouYOh7d28G8CLXv7b4ALXqqi5AEnY87dIxcTd2EYnAHZ4dshlIxTuPTiZS4jGP1qCRaOdecgfbftN4AG8ibqsGl9TMob04FzHih5_wLtG5mDY5bJ7ezRQODyZtrtEKHPs-Soes3CVWJqxE0DmZL4JBmWYs60Q1Swgw80jWN9eciH0OM3N8vRWOnYUU1tfiPwT-JFJyEjF3Hp9QdrVWPLa6DUJJKR6UX5PPohAiBsJLlCHRdnAMwo1W9eo8dZHymwvC1FB_M55-toYuDa7M-XZpIACsZRa_7r-ZieTuoonO-Dl7YhxJzIMfchfIxL0M2_Aoe9gPfPds3q4oVofPiT&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր