00:00:00

Հաթաթա տալով միջազգային հարբերություններ չեն հաստատում. սա տղայական ռազբորկա չի. Շարմազանովը՝ ՀԱՊԿ-ում վիճակի մասին

15:33, 20 նոյեմբեր 2018

Հաթաթա տալով միջազգային գործընկերներին միջազգային հարբերություններ չեն հաստատում: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում  նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Երեւանի եւ Մինսկի  միջեւ «փոխհրաձգությանը»: «Սա տղայական «ռազբորկա» չի, որ Երեւանից Մինսկ կամ Երեւանից Վաշինգթոն կամ Երեւանից Մոսկվա մատ թափ տալ: Սա Հանրապետության հրապարակը չէ, որ ԱԱԾ-ով վախեցնես ու մատ թափ տաս: Դա միջպետական հարաբերություններ են, որտեղ ամեն ինչ պետք է լինի նաեւ դիվանագիտական խողովակներով: Խոսելուց առաջ, պարոն Փաշինյան ջան, պետք է մտածել, 7 անգամ չափել, մեկ անգամ կտրել: Որովհետեւ այդ խոսքից պատասխանը ոչ թե քո անձն է տալու, այլ հայ ժողովուրդը»,-հայտարարեց Շարմազանովը: Նա անդրադարձել է ՀՀ տնտեսական վիճակին՝ նշելով. «Ես ունեմ մտահոգություններ, որովհետեւ տեսնում եմ, որ աշխատատեղերը փակվում են, Ալավերդիում 630 մարդ կանգնած է աշխատանքը կորցնելու առջեւ, Ամուլսարում ներդրումային ծրագիր է կանգնել: Ասֆալտին փռելով, ԱԱԾ-ով վախեցնելով, դատավորներին վախեցնելով ներդրում չեն անում: Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ունի կախարդական փայտիկ: Բա մեռնեմ հորդ Աստծուն, էդ կախարդական փայտիկը, որ ունեիր ինչու թոշակները չես բարձրացնում, ինչու չես բարձրացնում աշխատավարձերը, ինչու ներդրումներ չես բերում: Բա Սերժ Թանկյան ջան, գալիս էիր, խոսում էիր, երգում էիր, բա ներդրումներ բեր: Հիմա ով է խանգարում, եկեք ներդրում արեք»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր