00:00:00

Չէր խանգարի, որ Արմեն Սարգսյանը հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին․ Բագրատյան

19:11, 19 նոյեմբեր 2018

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս.Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի, Նախագահ Արմեն Սարգսյանի դերը։ Նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի նազարբաևների ընտանիքի հետ։ Չէր խանգարի, որ նա հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին և հաշիվ տար, թե ի՞նչ է արել խնդրի հայատանանպաստ կարգավորման համար։ Ա.Սարգսյանն ունիկալ հատկություն ունի իր պաշտոնը սեփական հարմարավետությանը և բարեկեցությանը ծառայեցնելու համար։ Որտեղ որ աշխատել է՝ ծաղկել է, բայց ՀՀ-ն վատ հարաբերություններ է ունեցել այդ երկրի հետ (օրինակ, Միայցյալ Թյագավորությունը)։ Նազարբաևի աղջկա կամ արքայազն Չառլզի հետ հանդիպելու պատրվակով նա միջոցներ էր հավաքագրում։ Այստեղ-այնտեղ գլուխ էր գովում Նազարբաևի ընտանիքի հետ գործարար կապերի մասին։ Ինչո՞վ էր այս ամենն ավարտվում։ Չառլզը ապրիլի 24-ին մասնակցում էր Հելլեսպոնտի 10-ամյակին (թուրքերն այստեղ ջախջախել են անգլիացիներին և այլոց), Նազարբաևը Ալիևից ու Էրդողանից ավելի թույն ձևով Հայաստան է հայհոյում ամենուր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր