00:00:00

Փաշինյանը շրջանցում է ամենաաղքատ Շիրակի եւ Լոռու մարզերը

15:41, 19 նոյեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ աշխատանքային այցով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հետաքրքիր է, որ կառավարության ղեկավարի պաշտոնում սա Փաշինյանի երկրորդ այցն է Գեղարքունիքի մարզ։ Մայիսի 8-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը եղել է գրեթե բոլոր մարզերում՝ բացառությամբ Հայաստանի հյուսիսի՝ Շիրակի ու Լոռու մարզերի։ Երկու անգամ այց է եղել Սյունիք, երկու անգամ՝ Գեղարքունիք, երկու անգամ՝ Արմավիր, երկու անգամ՝ Արագածոտն, մեկական անգամ Տավուշ, Վայոց Ձոր ու Արարատ։ Փաշինյանը եղել է նաև Կոտայքում՝ հուշարձանի բացման, սակայն այդպես էլ Հայաստանի ամենաաղքատ մարզեր չի այցելում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանի ամենաաղքատ մարզերն են Շիրակն ու Լոռին։ 2016 թվականին աղքատության մակարդակը Շիրակի մարզում կազմել է 45.5%։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը (35.8%)։ Թե ինչու՞ է Փաշինյանը համառորեն շրջանցում Հայաստանի հյուսիսը, եւ չի ցանկանում լինել ամենաաղքատ մարզերում դեռեւս որեւէ կերպ չի մեկնաբանվում։ Նա նաեւ չի մասնակցել  Գյումրու եւ Վանաձորի օրվան նվիրված տոնակատարություններին։ Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը սկսեց ամենաաղքատ մարզի կենտրոնից՝ Գյումրիից։ Irakanum.am 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր