00:00:00

Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է․ Շարմազանովը գրանցվել է Ֆեյսբուքում

15:33, 19 նոյեմբեր 2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գրանցվել է Ֆեյսբուք սոցիալական կայքում եւ տեսանյութ հրապարակել՝ գրելով․ «Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք»: https://www.facebook.com/333386077462494/videos/578007842622735/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր