00:00:00

ՀՀԿ-ի «տասովչիկները» հիմա էլ աջակցում են «Իմ քայլը» դաշինքին

15:13, 19 նոյեմբեր 2018

Մեկ շաբաթից՝ նոյեմբերի 26-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի դեկտեմբերի 7-ին։ ԱԺ-ի արտահերթ ընտրություններին ինչպես հայտնի է մասնակցում է 11 քաղաքական ուժ, 9-ը կուսակցություն եւ երկու կուսակցությունների դաշինք։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի, որը խորհրդարանում մեծամասնություն է լինելու, մյուս քաղաքական ուժերը պայքարում են պատվավոր երկրորդ տեղի համար։ Ոչ ոք չի վիճարկում իշխող ուժի հաղթանակը, չի հայտարարում, որ պայքարելու է հաղթանակի համար: Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները իրապես տարբերվելու են հայաստանյան ընտրություններից։ Չկան կուլիսային քննարկումներ, չկան մանդատների բաժանման պայմանավորվածություններ, ինչին սովոր են եղել քաղաքական ուժերը։ Այս ընտրական գործընթացը թերեւս նախորդներին կնմանվի մեկ առումով։ Խոսքը թաղային հեղինակությունների եւ «տասովչիկների» մասին է։ Վերջիններս գաղտնիք չէ, որ մշտապես իրենց ծառայությունն են մատուցել այն ժամանկվա իշխող քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին։ Հիմա երկրում իշխանությունը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որը ընտրություններին մասնակցում է Իմ քայլը դաշինքով։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀԿ-ին ծառայություններ մատուցածները այս օրերին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբերում են։ «Տասովչիկներն» ակտիվ են հատկապես մարզերում։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն նման մարդկանց օգնությանն է դիմել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ով վարկանիշային ցուցակով իր թեկնածությունն է առաջադրել Գեղարքունիքի մարզում։ Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Սարգսյան Հայկը, պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած արդեն իսկ սկսել է հանդիպումները բնակիչների հետ, դրանք որակելով ճանաչողական։ Արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն են դիմել ՀՀԿ-ական «տասովչիկների» օգնությանը, թե վերջիններս են սովորության համաձայն իրենց ծառայությունները փորձում մատուցել օրվա իշխանություններին, թերեւս երկրորդական է։ Ակնհայտ է, որ որոշ ՔՊ-ականներ են թույլ տվել, որ ՀՀԿ-ական «տասովչիկները» դառնան «ասիչներ», զուտ այն բանի համար, որ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանին ապացուցեն, որ իրենք եւս ունեն ընտրազանգված, եւ Իմ քայլը դաշինքի հաղթանակը պայմանավորված չէ հեղափոխական էյֆորիայով եւ Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությամբ։ Մինչդեռ փաստ է, որ Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակում հայտնված որոշ անձանց ռեյտինգն ավելի ցածր է, քան ասենք Փաշինյանի սելֆիի ձողինը, կամ դուխով գրառմամբ գլխարկինը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր