00:00:00

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում է

14:40, 19 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է։  Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու  Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի վերաբացմանը, որին մասնակցում է նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ Irakanum.am-ի թղթակիցի փոխանցմամբ  մարզային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Գավառի դրամատիկական թատրոնի բացմանը, իսկ այնուհետև Սևան քաղաքում վարչապետի պաշտոնակատարին կմիանա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ում հետ միասին Փաշինյանը կայցելի տեղի ֆուտբոլային մարզադաշտ։ Նշենք, որ Գավառում նախատեսվում է նաև հանդիպում համայնքների ղեկավարների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր