00:00:00

«Յուվենտուսը» միացել է «Արսենալի» կիսապաշտպանի համար մղվող պայքարին

22:00, 18 նոյեմբեր 2018 Սպորտ

Թուրինի «Յուվենտուսը» միացել է «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի համար մղվող պայքարին: The Mirror-ը հաղորդում է, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, ով ամռանը դառնալու է ազատ գործակալ: Աղբյուրը գրում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է Ռեմսիին տարեկան 11.6 միլիոն եվրո աշխատավարձով շահավետ պայմանագիր առաջարկել: Ֆուտբոլիստի դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Ռեմսիի և «Արսենալի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը, և ֆուտբոլիստը ձեռք է բերելու ազատ գործակալի կարգավիճակ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր