00:00:00

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

16:32, 18 նոյեմբեր 2018

Երեկ տեղի է ունեցել Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությունը: Ներկա էին սպորտային աշխարհի ներկայացուցիչներ, դերասաններ, քաղաքական գորիչներ, պատվավոր հյուրեր և ոչ միայն: Բացման պատիվը տրված էր ՀՀ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանին: Հյուրերին ողջունեց Գոռ Վարդանյանը, ինչից հետո սկսվեց սերտիֆիկատների հանձնումը: Առաջին սերտիֆիկատը Գոռ Վարդանյանից ստացավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը,որպես միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ, տեղեկացնում է «Public.am»-ը: : Հիշեցնենք, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիտում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ապակյա տարաներով կոյուղաջրեր էին բերել նիստին: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձել էր կոյուղաջրերից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ, ինչից հետո սկսվել էր հրմշտոց, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Այն ժամանակ նա հայտարարեց, որ Գոռ Վարդանյանը բռնի ուժով իրեն դուրս է բերել դահլիճից և հրել, այդ մասին բազմաթիվ տեսանյութեր կան: Սակայն հիմա արդեն, ըստ կայքի հրապարակման, Մարինա Խաչատրյանը նշում է, որ Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է իրեն: Տեսանյութում երեւում է՝ ինչպես է Գոռ Վարդանյանը «մի հատ հլը դուրս արի ստեղից» խոսքերով ու հրելով «փրկում» Մարինա Խաչատրյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր