00:00:00

Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանը անհանգստանալ. Արփինե Հովհաննիսյան

04:00, 18 նոյեմբեր 2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջումանդրադարձել է ոստիկանության տարածած պարզաբանմանը՝ իր բարձրաձայնած մտահոգությունների առնչությամբ: Նա, մասնավորապես, գրել է. «Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանը անհանգստանալ Հարգելի գործընկերներ, Երեկ գրառում էի կատարել, որով հայտնել էի իմ անհանգստությունը հանցագործությունների աճի առումով: Ներկայացրել էի այս տարվա առաջին 8 ամսվա տվյալները` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Քանի որ եղան անձինք, ովքեր փորձեցին պարզ վիճակագրության մեջ մանիպուլյացիա տեսնել, ապա ներկայացնեմ որոշ մանրամասներ: Եվ, այսպես, 2018 թվականի հունվար-օգոստոսին հանցագործությունների ընդհանուր թիվը 14205 է, իսկ 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 12484: Այս թվերի մեջ հատկապես աճել են` 1)միջին ծանրության հանցագործությունները` 2018 թվականին` 4943 2017թվականին` 3859 2) ծանր հանցագործությունները` 2018 թվականին` 2222 2017թվականին`1606 3) ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը` այդ թվում՝ մահվան ելքով 2018 թվականին` 781 2017թվականին` 493 4) անձնական գույքի հափշտակությունները ` 2018 թվականին` 5169 2017թվականին` 4576 որից` բնակարանային գողություններ` 2018 թվականին` 782 2017թվականին` 505 5) Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ 2018 թվականին` 2099 2017թվականին` 1740 Եթե 5-րդ կետի արդյունքները պայմանավորված են կոռուպցիայի դեմ հռչակված պայքարով և կազմում են այդ պահի դրությամբ աճած 1721 հանցագործություններից 359-ը, ապա մյուս հանցագործությունների աճը ինչո՞վ է բացատրվում։ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարանային գողությունների թվով, թե՞ ոչ։ Արդյոք ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը եւ ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը, իրավապահ մարմիններին էլ <<պաշտպանելը>> կպաշտպանե՞ն նրանց բնակարանները, երբ նրանք առավոտյան գնան աշխատանքի։ Ի՞նչ է պատճառը, որ տեսախցիկները վերացնելու սին խոստումներից հետո էլ ճանապարհային հանցագործությունները այսքան աճ են գրանցում։ Հ.Գ. Արդեն սեպտեմբերի ամսվա դրությամբ օրինակ` բնակարանային գողությունների թիվը կազմում է 899:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր