00:00:00

Ժոնաթան Լաքոտը շնորհակալական ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին»

22:10, 17 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր շնորհակալությունն է հղել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանին, Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում ֆրանսիական պատվիրակությունները՝ մասնավորապես նախագահ Էմանուել Մակրոնին և տիկին Բրիջիթ Մակրոնին հավուր պատշաճի ընդունելու, ինչպես նաև միջոցառմանն օժանդակելու համար: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Ձեր ներգրավվածությունը գագաթնաժողովի մշակութային ծրագրում մեծապես գնահատվել է: Նպաստելով նախագահական այցի և գագաթնաժողովի լավ ընթացքին՝ Դուք մարմնավորեցիք մեր ընդհանուր պարտավորությունը հանուն ֆրանկոֆոնիայի»,- ասված է նամակում: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո շրջայց էր կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում: Նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծանոթացել էին Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները: Նրանք եղել էին նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, դիտել Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում բացված նոր երկու ցուցադրությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր